27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Միացյալ Նահանգների նախագահ՝ Դոնալդ Թրամփը հրահանգել է մինչեւ 2020թ. ավարտը դադարեցնել մի շարք աշխատանքային վիզաների տրամադրումը, նաեւ երկարաձգել գրին քարտի հետ կապված սահմանափակումները:
Այս որոշումը տարածվում է մոտ 525 հազար մարդու վրա, որոնք հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտի օտարերկրյա աշխատողներ են, այն արտասահմանցիները, որոնք կատարում են սեզոնային կամ մաքրուհու եւ դայակի աշխատանք:
Սահմանափակումները շրջանցել են գյուղատնտեսական ոլորտը: Սպիտակ տունը պնդում է, թե այս քայլով նոր աշխատատեղերի հնարավորություն են ստեղծում ամերիկացիների համար, որոնք վերջին ամիսներին լուրջ տնտեսական վնասներ են կրել համավարակի պատճառով: Սակայն քննադատները կարծում են, որ Թրամփի աշխատակազմը փորձում է օգտագործել համավարակը եւ պարզապես խստացնել ներգաղթի մասին օրենքները: