կարևոր
1272 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 09:31

Ո՞րն է լինելու Քոչարյանի եւ Ծառուկյանի քաղաքական վարքագիծը․ «Իրատես»

Ո՞րն է լինելու Քոչարյանի եւ Ծառուկյանի քաղաքական վարքագիծը․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ բավական ուշագրավ դատական որոշումներ կայացվեցին, խոշոր գրավի դիմաց կալանքից ազատվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ խորհրդարանի երկրորդ՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չնայած մեծամասնությունը «փուռը տվեց», սակայն դատարանը կալանքի որոշում չկայացրեց։ Այսպես թե այնպես, երկու գործիչների դեպքում էլ իշխանությունը ցանկացած պահին կարող է կրկին թարմացնել զինանոցը, գտնել հավանական ու անհավանական բոլոր պատճառներն ու վերջիններիս ազատությունից զրկել։

Սակայն եւ՛ Քոչարյանը, եւ՛ Ծառուկյանն ունեն մեկ երաշխիք, որի պարագայում իշխանությունը երբեք նրանց դատարան չի բերի ու չի կալանավորի։ Դա ոչ թե իրավական ալիբիներն են, այլ քաղաքական դիրքորոշումը, այն է՝ այսուհետ ինչպես կդրսեւորեն իրենց քաղաքական առումով։ Այլ խոսքով, յուրահատուկ մի գործարք. եթե Քոչարյանն ու Ծառուկյանն իրենց թիմակիցներով որոշեն դուրս չգալ օրվա իշխանության դեմ, չպահանջել Փաշինյանի հրաժարականը, կարող են հանգիստ ապրել, հակառակ դեպքում, հասկանալի է արդեն ինչ սցենարով կընթանան իրադարձությունները։ Ստացվում է՝ Քոչարյանի եւ Ծառուկյանի վարքագծից է կախված, թե ինչպես իրեն կպահի օրվա իշխանությունը նրանց կալանավորելու հարցում։

Եթե Ռոբերտ Քոչարյանի պարագայում ձեւավորված թիմ, քաղաքական ուժ չկա, որպեսզի հակաիշխանական ինչ-ինչ դաշինքների միանա, վարչապետի հրաժարականի պահանջով դուրս գա փողոց, ապա այդ առումով բավական բարդ վիճակում է Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ ունի թիմ, իշխանության դեմ պայքարելու «տղամարդու» խոստում, այլ ուժերի հետ թեկուզ բանավոր համաձայնություն։ Ասել է՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու գինը կարող է լինել քաղաքական չեզոքությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում