կարևոր
1776 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 09:24

ՀԾԿՀ-ն մերժել է. «ՀրազՋԷԿ»-ին պատկանող բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնություն չի տրվել. «Ժողովուրդ»

ՀԾԿՀ-ն մերժել է. «ՀրազՋԷԿ»-ին պատկանող բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնություն չի տրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» ընկերությունները ապրիլի 17-ի և ապրիլի 21-ի գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ընկերությունները խնդրել են համաձայնություն տալ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 մլն 597 հազար 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ բանկերից մեկում գրավադրման գործարքի կնքմանը։ Սակայն պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 12-ի գրությամբ ՀԾԿՀ-ին ներկայացրել է կառավարության դիրքորոշում, որտեղ նշվել է, որ գործարքի կնքումը նպատակահարմար չէ։ Իսկ հանձնաժողովը գործարքի կնքմանը համաձայնություն չի տալիս, եթե այն ՀՀ կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հանձնաժողովը մերժել է, ի ապահովումն «Լիսմարթ» ընկերության վարկային պարտավորությունների կատարման, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 597 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: