կարևոր
2025 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 09:18

Երևանում հայտնաբերվել է առանց պայթուցիչ Ֆ-1 տիպի նռնակ

Երևանում հայտնաբերվել է առանց պայթուցիչ Ֆ-1 տիպի նռնակ

Հունիսի 22-ին, ժամը 17։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող իր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են առանց պայթուցիչ Ֆ-1 տիպի նռնակ, իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը և  հանձնել վերջիններիս։