27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիային պատկանող տարածքում մոտ մեկ ժամ է, ինչ անհայտ հանգամանքներում հրդեհ էր բռնկվել:Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության քաջ տղաների շնորհիվ միայն հաջողվեց մարել ահագնացող ծավալների հասնող կրակը: Տեղեկությունը հաղորդում է «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲ ընկերության տնօրեն Դավիթ Կարապետյանը, նշելով, որ փրկարարների ճիշտ հաշվարկների և պատրաստվածության շնորհիվ է, որ կրակը չի հասել կառույցին և հարակից պահեստներին, որն անդառնալի կորստի կհանգեցներ:
«Որպես «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲ ընկերության տնօրեն, որպես ՀՀ քաղաքացի, որպես մարդ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ տղանե՛ր:
Դուք արեցիք անհնարինը, կրակի հետ կռիվ տալով և ձեր կյանքը վտանգելով:
Շնորհակալ ենք և խոնարհվում ենք Ձեր առաջ»,-գրել է նա: