կարևոր
1259 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 13:11

Օղակաձև արևային խավարումը՝ աշխարհի տարբեր անկյուններից․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օղակաձև արևային խավարումը՝ աշխարհի տարբեր անկյուններից․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կիրակի՝ հունիսի 21-ին, շատ երկրներում կարելի էր տեսնել արևի օղակաձև խավարում, որը ստացել էր «Հրե օղակ» անվանումը։ Նախորդ անգամ նման խավարում եղել է 2002 թվականին, իսկ հաջորդը կանխատեսում են միայն 2037-ին ։

Ստորև ներկայացնում ենք հազվագյուտ բնական այս երեւույթի՝ «Հրե օղակ»-ի լուսանկարները՝ աշխարհի տարբեր անկյուններից։

Солнечное затмение в городе Цзяи на острове Тайвань

Լուսանկարն արվել է Թայվանի հարավ-արևմուտքում գտնվող Ցզյաի քաղաքում։Ребенок наблюдает солнечное затмение в городе Йерухам, Израиль

Արեւին նայել խորհուրդ է տրվում հատուկ ակնոցներով կամ զոդման դիմակով, ինչպես այս լուսանկարում փորձել է հերոսը՝  Իսրայելից.

Солнечное затмение на острове Тайвань

Թայվանում դաոսական տաճարի Վիշապը՝ արեւի խավարման ֆոնին.

Мужчина снимает  солнечное затмение в Пекине, КНР

Պեկինի բնակիչը լուսանկարում է խավարումը տեսախցիկի էկրանից։

Прихожане молятся во время солнечного затмения в мечети города Сурабая, Индонезия

Աղոթք՝ Ինդոնեզիայի Ալ Աքբար մզկիթում խավարման ժամանակ:

Частичное солнечное затмение, наблюдаемое в Новосибирске

Զարմանալի այս երևույթը կարող էին տեսնել նաև Ռուսաստանի որոշ շրջանների բնակիչները։ Լուսանկարը՝ Նովոսիբիրսկից։

Собака во время солнечного затмения на острове Тайвань

Այն մասին, թե ինչպես պետք է հետեւել արեւին` հիշում է նույնիսկ այս նկարի հերոսը․ Թայվան։

Дети наблюдают солнечное затмение в Катманду, Непал

Խավարումն անտարբեր չի թողել Նեպալի երեխաներին, որոնք երկինք էին նայում սև ապակիով։

Ворона во время солнечного затмения в Найроби, Кения

Արևի խավարումը առաջինը կարողացան տեսնել աֆրիկյան երկրների բնակիչները։

Женщины наблюдают солнечное затмение в Аммане, Иордания

Նրանք, ովքեր չունեն աստղադիտակ, կարող են ինքնուրույն անել արեւային սկավառակի նախագծումը:

Девочка наблюдает солнечное затмение в Бангкоке, Таиланд

Լուսանկարում աղջիկը Բանգկոկի երկնաքերի դիտահարթակից հետեւում Է խավարմանը։

Мужчина, закопанный в песок, наблюдает солнечное затмение в Карачи, Пакистан

Պակիստանի շատ բնակիչներ հավատում են, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկազդուրվեն, եթե խավարման ժամանակ նրանց ավազի մեջ թաղեն։