կարևոր
1709 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 23:19

Ահա էս է թավշյա սադրիչների և պրովոկատորների կողմից ուղղորդվող սուբյեկտների նոմինալ գինը․ Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս չե՞ք դուք

Անկեղծ ասած ֆեյսբուքյան էջս ափսոս է տարատեսակ մանր ու տհաճ կերպարների անդրադառնալու համար, բայց քանի որ թավշյա իշխանության տարբեր ներկայացուցիչներ չեն խորշում օգտվել բոլոր հնարավոր սուբյեկտների ծառայությունից, հիշեցնեմ, որ օրեր առաջ «Տեսարան» ռեստորանի ավագ բարմեն ոմն Գուրամ Վաշակիձե-Բենկլյանց իր էջում գրել էր, թե ես իրենց ռեստորանում Երևանի ավագանու ընտրության ժամանակ մեկ միլիոն դրամի հաշիվ եմ փակել և 10 000-ական դրամ եմ տվել իմ անունը վանկարկող երիտասարդների:

Եվ քանի որ էս ընթացքում ում ասես պեղելու են և ինչի մեջ ասես մեզ մեղադրելու են, որոշել եմ էս ընթացքում բոլոր սադրիչների, պրովոկատորների և ստախոսների հետ tet a tet հանդիպել դատարանում: Դատական հայցը պատրաստ էր, երբ մեր արդեն հանրաճանաչ ավագ բարմեն ընկեր Գուրամը մի քանի րոպե առաջ իր իսկ հրապարակման տակ գրեց, որ իր իսկ հրապարակումը չի համապատասխանում ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆԸ:

Ահա էս է թավշյա սադրիչների և պրովոկատորների կողմից ուղղորդվող սուբյեկտների նոմինալ գինը:

Ոնց եմ զզվում ես ձեզնից ու ինչ մեղկ եք դուք:

Հ. Գ. Ի դեպ, քանի որ սրանց բոլոր քայլերը ալոգիկ են, հեչ չի բացառվում, որ մի քանի րոպե անց էլ ավագ բարմեն Գուրամի թավշյա կուրատորները վերջինիս ստիպեն էս անգամ էլ հերքել իր վերջին պարզաբանումն առ այն, որ իմ մասով իր հերոսական հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

Աբսուրդի հայր Էժեն Իոնեսկոն սրանց ձեռը գերեզմանում արդեն մի քանի անգամ շուռ եկավ:

Ամեն դեպքում, մինչ հաջորդ հերքումի հերքումը, մեր ավագ բարմեն Գուրամի էս մի հերքումը տեղադրեմ էջումս։ Քիչ անց պոզիտիվ մի նկար կդնեմ էջիս, սրանց վատ էներգիտիկան ջնջելու համար»: