05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Սույն թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փոխարենը Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ:
Այսօր ևս ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում:
Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:
Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:
Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն»,- նշված է հաղորդագրության մեջ: