կարևոր
1154 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 22:15

Տիգրան Պետրոսյանի անվան առցանց հուշամրցաշարի հաղթողը 11-ամյա շախմատիստ է

Տիգրան Պետրոսյանի անվան առցանց հուշամրցաշարի հաղթողը 11-ամյա շախմատիստ է

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփում է աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի արդյունքները: 

11 հնարավորից վաստակելով 10 միավորով՝ մրցաշարի հաղթող դարձավ Բենիկ Ագասարովը, Արամ Վարդանյանը գրավեց 2-րդ, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 3-րդ հորիզոնականը: Տիգրան Ղազարյանը գրավեց 4-րդ, իսկ Էմին Օհանյանը՝ 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցում էին 357 շախմատիստ: