կարևոր
1180 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 23:51

Երևանում հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունիսի 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  հունիսի 23-24-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +30 աստիճան տաքություն։