12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկների առաջին խմբից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունն իրականացնելու համար արդեն ժամանել են կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Արտաշատի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը: Նրանցից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունը կիրականացնեն մեր կենտրոնում: Բժիշկներն այսօր ժամանել են մեր կենտրոն, նրանց դիմավորել և բարի գալուստ է մաղթել տնօրեն Հայկ Համբարձումյանը, ինչպես նաև իր շնորհակալությունը հայտնել ռուսաստանցի գործընկերներին՝ այս դժվարին օրերին մեզ հետ լինելու և մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար»,-հայտնում են բժշկական կենտրոնից:
ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված հաջորդականության, առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։
Իսկ ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան էր ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում: