կարևոր
1927 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 21:18

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը խորհրդարանը չի ուղարկի նախագահին՝ ստորագրման․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սահմանադրական դատարանի կազմը, նաեւ այդ կառույցում նախագահողին փոխելու նպատակով խորհրդարանում հատուկ օրինագիծ է մշակվել, դրվել քննարկման ու ընդունվել առաջին եւ 2-րդ ընթերցմամբ՝ 89 կողմ ձայնով: Այսինքն, «Իմ Քայլը» խմբակցության 88 եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձայններն են:

Բացի այդ իշխող ուժը դեմ է քվեարկել նախագծի սահմանադրականության հարցով բարձր դատարանին դիմելու որոշման նախագծին: Ավելին՝ 89 պատգամավորի որոշմամբ սահամանադրության փոփոխությունների արդեն իսկ ընդունված նախագիծը չի ուղարկվի Հանրապետության նախագահին՝ առանց վերջինի ստորագրության 7-օրյա ժամկետում օրենքը կհրապարակի Ազգային ժողովի նախագահը:

Երկրի գործադիր ու օրենսդիր իշխանությունների քայլը ընդդիմախոսների քննադատության թիրախում է: Դրան ի պատասխան նախագծի հեղինակները պնդում ու իր փաստարկներն են ներկայացնում Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելու վերաբերյալ:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։