կարևոր
1473 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 19:47

Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է. 10 վարակված մարդ վարակում է 11 հոգու

Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է. 10 վարակված մարդ վարակում է 11 հոգու

Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է: Այսինքն՝ 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու: Ես ուզում եմ սրա հակադարձ բանաձևն առաջարկել, որ ամեն 10 հոգին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, ևս 10 հոգու հետևողականորեն դրդեն, որ նույնպես պահի հակահամաճարակային կանոնները»,-ասաց վարչապետը:

Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք: