կարևոր
1944 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 19:30

Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան. Արցախի նախագահը հանձնարարել է փոփոխել հիփոթեքի կարգը

Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան. Արցախի նախագահը հանձնարարել է փոփոխել հիփոթեքի կարգը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին, հիփոթեքային գործող ծրագրում նոր փոփոխություններ անելու նպատակով, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ նախընտրական խոստման համաձայն՝ հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը: Երկրի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ նոր կարգը պետք է գործի հունվարի 1-ից:

Սպասվող փոփոխությունների վերաբերյալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստում ներկայացրել է որոշման նախագծի առաջարկների հիմնական փաթեթը, որն ընդգրկում է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում իրականացվելիք քաղաքականության սկբունքները: