կարևոր
1285 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 18:29

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրության համապատասխանության հարցի քննությունը Սահմանադրական դատարանում կվերսկսվի հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:

Ի դեպ, Բարձր դատարանը որոշել է միավորել եւ նույն նիստում քննել Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի եւ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերը:

Հիշեցնենք, որ դիմումների քննությունը բարձր դատարանը կասեցրել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելով Վենետիկի հանձնաժողով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային այս երկու կառույցների կարծիքներն էլ արդեն բարձր դատարանի ձեռքում են: