Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Արթուր Ղազինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ Արթուր Ղազինյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն: