կարևոր
1253 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 17:12

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցները պարգևատրվել են հուշամեդալներով

«Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցությանը շնորհավորել է ներկաներին Բուժաշխատողի օրվա առթիվ:

Խորհրդակցության օրակարգում ՀՀ առողջապահության նախարարության կողմից Բուժաշխատողի օրվա առթիվ սահմանված պարգևների հանձնման արարողությունն էր:

Նոր կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից հայտարարվել է շնորհակալություն և հուշամեդալով են պարգևատրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ covid 19 կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանը, Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը, ավագ քույր-տնտեսուհի Լիլիկ Մկրտչյանը:

Առողջապահության նախարարության կողմից պատվոգրերով են պարգևատրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցները, որոնք աշխատել են և աշխատում են համավարակի պայմաններում: