կարևոր
2178 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-22 17:04

Հայտնի է, թե ում կրակոցներից են սպանվել ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները

Հայտնի է, թե ում կրակոցներից են սպանվել ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները

Գավառում ապրիլին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը:

«Տեսանյութում երևում է, որ Զոհրապ Պարոնիկյանի մեքենայի կանգնելուց հետո, ավտոմեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաև Արմեն Հայթյանի մեքենան և կրակահերթ է սկսվում: Արդյունքում, առաջինը սպանվում է Զոհրաբ Պարոնիկյանը, ինչից հետո Վահե Ավետիսյանը: Քրեական գործով հիմնավորվել է, որ նրանք մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»,- նշեց Միքայելյանը:

Միքայելյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ էլ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը ստացել են հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը: