կարևոր
1270 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-22 16:44

Իրանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 573-ով

Իրանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 573-ով

Իրանում հունիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 573-ով՝ ընդհանուրը դառնալով 207 հազար 525: Մահացածների թիվն ավելացել է 119-ով: Վարակի հետևանքով ընդհանուրը մահացել է 9 հազար 742 մարդ:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 898 անձ:

Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 836-ով՝ ընդհանուրը դառնալով 166 հազար 427: Մինչ այժմ թեստավորվել է 1 միլիոն 449 հազար 420 անձ: