կարևոր
1268 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 16:18

Թրամփը Ճապոնիայից պահանջել է քառապատկել ԱՄՆ բազաների ֆինանսավորումը

Թրամփը Ճապոնիայից պահանջել է քառապատկել ԱՄՆ բազաների ֆինանսավորումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի իշխանություններին սպառնացել ու շանտաժի է ենթարկել՝ այդ երկրում գտնվող և Ճապոնիայի բյուջեով պահվող ամերիկյան ռազմաբազաների պահպանմանը հատկացվող գումարը քառապատկելու համար. այս մասին գրում է «Գազետան»։

Նշվում է՝ այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հրապարակումից հետո, որտեղ նա գրել է, որ ինքը անձամբ Թրամփի ցուցումով այդ թեմայով 2019-ի հուլիսին բանակցել է ճապոնական իշխանությունների հետ։

Միևնույն ժամանակ Բոլթոնը պատմում է՝ նախագահ Թրամփը պահանջել է 4 անգամ մեծացնել Ճապոնիայում գտնվող ԱՄՆ ռազմակայանների ֆինանսավորումը, իսկ եթե Տոկիոն հրաժարվեր, Բոլթոնի խոսքով, ինքը պետք է սպառնար, որ հակառակ դեպքում Ճապոնիայից դուրս են բերելու ամերիկյան զորքերը։

Նշենք՝ ճապոնական իշխանություններն ամբողջովին հերքել են վերոհիշյալ պնդումները։