09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Սահմադրական դատարանին առնչվող նոր նախագծով ԱԺ-ի լիազորությունների շրջանակում իրենք միջանկյալ լուծում են տալիս ՍԴ-ի խնդրին: Հայրապետյանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանն իր ելույթում:
«Ըստ իս՝ բալանսավորված, կոմպրոմիային լուծում է մեր լիազորությունների շրջանակում: Եվ մենք երբևիցե որևէ կերպով հարցականի տակ չենք դնի սահմանադրական կարգը՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու համար: Հենց դրա համար էր ընտրվել խնդիրների լուծման համար ամենաժողովրդավար՝ հանրաքվեի տարբերակը: Այդուհանդերձ, հասկանալի պատճառներով հանրաքվեն տեղի չունեցավ, և ես կարծում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում մենք փոքր-ինչ միջանկյալ լուծում ենք տալիս Սահմանադրական դատարանի խնդրին: Եվ այս լուծումը ամբողջությամբ համապատասխանում է այն լիազորություններին, որոնցով մենք օժտված ենք»,-ասաց Հայրապետյանը:
Պատգամավորի կարծիքով՝ խնդրի ավելի գլոբալ և համակարգային լուծման համար հետագայում, երբ ամբողջությամբ կհաղթահարվի համաճարակը, կարող են գնալ սահմանադրական փոփոխութունների փաթեթի, և դրանով վերջնականապես ստեղծել իրավիճակ, որտեղ իշխանության երեք ճյուղերը կհավասարակշռեն միմյանց: