05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ. այս մասին հաղորդում է BBC-ն։
Կազմակերպության տվյալներով՝ վերջին 24 ժամում արձանագրվել է ավելի քան 183.000 նոր դեպք, որոնց մեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին։
Արձանագրված դեպքերի թվով ամենամեծ բաժինը Բրազիլիայինն է, որտեղ վերջին մեկ օրում ավելի քան 50.000 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Բրազիլիային հաջորդում են ԱՄՆ-ն և Հնդկաստանը։
Միևնույն ժամանակ ԱՀԿ-ն նաև մանրամասնում է, որ հաստատված դեպքերի թիվը մասամբ էլ արտացոլում է ամբողջ աշխարհում թեստավորումների թվի ավելացումը։