24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին Վենետիկի հանձնաժողովի պատասխանը բավական բալանսավորված է համարում: Այս մասին Բադասյանն ասաց Ազգային ժողովում ի պատասխան խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե ընդդիմադիր որոշ գործիչներ նշում են, որ Վենետիկի հանձնաժողովը իրավունքը ծառայեցրել է Հայաստանի իշխանություններին քաղաքական նպատակներին:
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական բալանսավորված է, հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների վրա: Վենետիկի հանձաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ ու որևէ դեպքում իր հեղինակությունն ու իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի ու որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել»,- ասաց Բադասյանը: