կարևոր
1555 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 14:05

Գյումրիում 8-րդ հարկից կին է ընկել

Գյումրիում 8-րդ հարկից կին է ընկել

 Գյումրու Բուլվարային թաղամասում հունիսի 22-ին, չպարզված հանգամանքերում, 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել: Կանչը գրանցվել է 9:45­ին: Այս մասին տեղեկացնում են Գյումրու «Շտապ օգնության» կայանից:

«Կայան զանգել էին  ականատեսները: Տեղում բրիգադը պարզել է, որ 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռևս անձը չպարզված, մոտ 40-45 տարեկան կին է ընկել և տեղում մահացել: «Շտապ օգնության» բրիգադը կնոջն արդեն մահացած է գտել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ»,- նշել է Գյումրու «Շտապ օգնության» կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

Դեպքով նախապատրաստվում են նյութեր: Ճշտվում են պատահարի բոլոր հանգամանքները: