կարևոր
967 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 13:43

Հեծանվորդները վերսկսում են մարզումները

Հեծանվորդները վերսկսում են մարզումները

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամները վերսկսում են մարզումները: Այս մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: 

«Մարզումները վերսկսեցինք, երբ նախարարությունը թույլատրեց: Քիչ-քիչ փորձում ենք մարզավիճակ ձեռք բերել, քանի որ մոտ 2,5 ամիս չենք մարզվել, բայց հեծանվադազգահի վրա մարզիկները անհատապես մարզվում էին»,-ասել է Գյոզալյանը:

Մարզչի խոսքով` Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կկայանա նոյեմբերի 18-21­ին, սակայն այս ժամկետն էլ վերջնական չէ: «Հայաստանի առաջնության անցկացման համար պետք է մարզչական խորհրդի նիստ հրավիրենք: Հնարավոր է, որ առաջնությունն անցկացնենք սեպտեմբերին, երբ մարզիչները մարզավիճակ հավաքած կլինեն»,-ասել նա:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել և չեղարկվել են միջազգային մի շարք մրցաշարեր: