կարևոր
1061 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-22 13:35

Թուրքիայում մեծ տուգանքներ են սահմանվում դիմակ չկրելու համար

Թուրքիայում մեծ տուգանքներ են սահմանվում դիմակ չկրելու համար

Հունիսի 22-ից սկսած Թուրքիայի իշխանությունները մեծ տուգանքներ են սահմանում քաղաքացիների համար, որոնք կխախտեն պարտադիր «դիմակների ռեժիմը»՝ որպես երկրում նոր կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի միջոց. այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:

Նշվում է, որ ավելի վաղ երկրի 48 նահանգների հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելու պահանջը եղել է խորհրդատվական բնույթով, սակայն, երկուշաբթի՝ հունիսի 22-ից, այդ պահանջը պարտադիր է դառնում ամբողջ երկրում, և ռեժիմի խախտողները կտուգանվեն 900 լարիով (ավելի քան 130 դոլար):

Գործակալությունը հայտնել է, որ «դիմակների ռեժիմին» պարտադիր համապատասխանություն մտցնելու հրամանը Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկվել է 81 նահանգների նահանգապետերի վարչակազմ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 185.245 դեպք, մահացել է 4905 մարդ: