05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ. այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Բնական աղետը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Բուրսա նահանգում: Լրագրողներիվ տվյալների համաձայն՝ ևս չորս մարդ անհայտ կորածների թվում են:
«Ջրհեղեղի հետևանքով տուժած տարածքներում իրականացվում են ինտենսիվ փրկարարական աշխատանքներ, որոնց ներգրավված է 257 մարդ», - գործակալության լրագրողներին ասաց շրջանի ղեկավար Յակուբ Քանբոլաթը:
Ըստ մասնագետների՝ ներառյալ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի, տարածքում հեղեղումը արտակարգ իրավիճակ է, քանի որ տեղումները զգալիորեն գերազանցել են սեզոնային նորմերը։