12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ի խնդրի վերաբերյալ եւ գրառում կատարել․
«Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։
Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին:
Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը»։ Մնացածը՝ հեքիաթ, քարոզչություն ու էլ ինչ կուզեք:
Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը»,-նշել է նա: