կարևոր
2067 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 11:24

Բեյրութում մահացել է սփյուռքահայ անվանի մանկավարժ Մարո Գանտահարյանը

Բեյրութում մահացել է սփյուռքահայ անվանի մանկավարժ Մարո Գանտահարյանը

Բեյրութում կյանքից հեռացել է սփյուռքահայ վաստակաշատ մանկավարժ Մարո Գանտահարյանը։

Նա տասնամյակներ հայկական տարբեր վարժարաններում եւ հատկապես Բեյրութի «Սուրեն Խանամիրյան» քոլեջում կրթել է սերունդներ` դասավանդելով անգլերեն։ Նա սփյուռքահայ կրթամշակութային հայտնի գործիչ Գեւորգ Գանտահարյանի կինն էր և Բեյրութում լույս ընծայվող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի մայրը։