կարևոր
1123 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 11:32

Արցախում COVID-19-ից ապաքինվածների թիվը հասել է 65-ի

Արցախում COVID-19-ից ապաքինվածների թիվը հասել է 65-ի

Արցախում հունիսի 22-ին կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 65-ի: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է COVID-19-ի 97 դեպք, թեստավորվել է 1654 մարդ, կա 81 մեկուսացված անձ։ Վարակակիր անձանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։