կարևոր
1373 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 10:24

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարն է իշխող կուսակցությունը

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարն է իշխող կուսակցությունը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի առաջադիմական կուսակցությունը (ՍԱԿ) խորհրդարանական ընտրություններում առաջատարն է. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Սերբիայի հանրապետական ընտրական հանձնաժողովին:

Այս պահի դրությամբ՝ իշխող կուսակցությունը ստանում է ձայների 63,65% -ը: Նշվում է, որ մշակվել են ընտրատեղամասերի 2,32%-ի տվյալները:

Քվեարկության վերջնական արդյունքները հայտնի կդառնան արդեն հունիսի 22-ին:

Երկրի խորհրդարանում տեղերի համար պայքարել է 21 քաղաքական կուսակցություն: