Պեկինի «PepsiCo China» ընկերության գործարաններից մեկը դադարեցրել է աշխատանքը՝ աշխատողներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերումից հետո. այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ Պեկինի հիվանդությունների վերահսկման գործակալության տվյալների՝ կորոնավիրուս է հայտնաբերվել գործարանի ութ աշխատակիցների մոտ: Նշվում է, որ գործարանը սննդամթերք է արտադրում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Պեկինի «Սինֆադի» խոշորագույն շուկաներից մեկում: