կարևոր
1609 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-22 09:29

Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Դուբայը բաց կլինի հուլիսի 7-ից

Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Դուբայը բաց կլինի հուլիսի 7-ից

Դուբայը կբացվի օտարերկրյա զբոսաշրջիկների համար հուլիսի 7-ից: Այս մասին հայտնում են քաղաքի իշխանությունները. գրում է Reuters-ը:

Նշվում է՝ կացության իրավունք ունեցող օտարերկրացիներին թույլ կտրվի մուտք գործել Էմիրատներ հունիսի 22-ից:

Ըստ Դուբայի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության՝ մուտք գործելիս օտարերկրացիներին անհրաժեշտ է ցույց տալ տեղեկանք կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին Դուբայի օդանավակայանում թեստավորվելուց հետո:

Միևնույն ժամանակ երկրի քաղաքացիներին և բնակիչներին թույլ կտրվի կատարել արտասահմանյան ուղևորություններ հունիսի 23-ից: