12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Նիդերլանդների ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել: Այս մասին գրում է Sport-ը:
Յոնգը վնասել է աջ ծունկը: Կիսապաշտպանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ երկու շաբաթից ոչ շուտ: Ավելի վաղ ֆուտբոլիստը նորից վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բարսելոնա»-ի մի քանի հանդիպում:
Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնա» տեղափոխվեց «Այաքս»-ից 75 միլիոն եվրոյի դիմաց: 23-ամյա Յոնգը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել 38 խաղի, դարձել է երկու գոլի հեղինակ և կատարել է չորս արդյունավետ փոխանցում: