29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները երեկ երեկոյան կատարել են մշտադիտարկումներ Լոռու, Տավուշի մարզերում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ:
Կատարված անակնկալ այցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեքորեն. մասնավորապես խախտվել են թե՛ դիմակները պատշաճորեն կրելու, թե՛ ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե՛ ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:
Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: