կարևոր
974 դիտում, 11 ամիս առաջ - 2020-06-21 21:44

Հրապարակվել են արևի օղակաձև խավարման լուսանկարները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Համացանցում օգտատերերը շարունակում են հրապարակել և կիսվել  արեւի օղակաձեւ խավարման լուսանկարներով և տեսանյութերով։ Այն տեսանելի է եղել մոլորակի մի քանի շրջաններում։ Ռուսաստանցիները՝ խավարումը կարողացել են տեսնել միայն մասնակիորեն. բնական երեւույթն ամբողջական տեսանելի է եղել Ալթայի երկրամասի բնակիչների համար։

Նախորդ անգամ նման խավարում նկատվել է 2002 թվականի հունիսի 10-ին, իսկ հաջորդը, ըստ կանխատեսումների, տեղի կունենա 2037 թվականի հուլիսի 13-ին: Ընդ որում, արեւի լրիվ խավարումը, Մոսկվայի պլանետարիի գիտական տնօրեն Ֆաինա Ռուբլյեւայի խոսքով, մոսկվացիները կկարողանան տեսնել միայն 2126 թվականին։