կարևոր
2345 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-21 14:55

Արցախի նախագահը Միքայել Արզումանյանին և Ստեփան Գևորգյանին ազատել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոններից

Արցախի նախագահը Միքայել Արզումանյանին և Ստեփան Գևորգյանին ազատել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոններից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Գնդապետ Ստեփան Գևորգյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի պաշտոնից: