08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 228-ով: Արդեն 4 օր շարունակ երկրում նոր դեպքերի թիվը 8 հազարից չի անցնում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Շտաբի տվյալների համաձայն՝ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 584 հազար 680:
Վերջին մեկ օրում ապքինվածների թիվն ավելացել է 5 հազար 119-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 339 հազար 711: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 109 մարդ: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը կազմում է 8 հազար 111: