կարևոր
1748 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-21 14:15

Այսօր Յոգայի միջազգային օրն է

Այսօր Յոգայի միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` Հնդկաստանի առաջարկով, հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հենց հունիսի 21-ն է ընտրվել, քանի որ այն ամառային արևադարձի` տարվա ամենաերկար օրն է:

Յոգայի միջազգային օրը նշվում է աշխարհի 192 երկրում, այդ թվում՝ արդեն նաև Հայաստանում։

Յոգան գիտություն է ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնության մասին:

Յոգան կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մոլորակի տարբեր հատվածներում, սակայն հետո պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի շարք այլ երկրներում:

Յոգա բառը հիմնականում ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջաինիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, բայց դա չի նշանակում, որ Յոգան ի սկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։ Յոգա գիտության ակունքը հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս Վեդաներն են` Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան և Աթհարվավեդան: Այն կարծիքը, թե իբր Յոգան Հինդուիզմի մի մասն է կազմում և Հինդուիզմում առկա վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է (որի հիմնական նպատակը վարժանքն է), չի բխում Յոգայի մասին պատմական փաստերից։ Ջայնիզմում Յոգան հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբումն է։

Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` կապ: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: