Հանրապետության տարածքում հունիսի 21-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 21-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի + 18, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +30 աստիճան ջերմություն։