Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում բախվել են ՎԱԶ-2106 և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ 07-ը կողաշրջվել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: