Մոտ երեք ամսվա դադարից հետո վերսկսվեց Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը:
Մեկնարկային խաղում «Տորինո»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Պարմա»-ին: Առաջինը խաղի հաշիվը բացեցին տան տերերը: Սակայն առաջին կեսի ավարտին «Պարմա»-ի ֆուտբոլիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը: Երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` «Տորինո»-«Պարմա»` 1:1:
Այս հանդիպումից հետո «Տորինո»-ն մրցաշարային աղյուսակում 15-րդն է, իսկ «Պարմա»-ն` 7-րդը: