կարևոր
1875 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-20 23:30

Երկաթի կտորով երկու անգամ խփել էր երիտասարդին. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

Երկաթի կտորով երկու անգամ խփել էր երիտասարդին. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 18-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի բենզալցակայանում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել էր Մարտունի քաղաքի 29-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նյութեր են նախապատրաստվում: