12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հունիսի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության վարչության շենքի տանիքից ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում՝ ՀՀ ոստիկանության շենքի խոհանոցի ծխատարում, ծխացել է յուղի նստվածք, որն էլ թողել է հրդեհի տպավորություն։