կարևոր
1456 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 22:08

«Հոֆենհայմ»-ը հաղթեց առանց Ադամյան. Բունդեսլիգայի այլ արդյունքներ

«Հոֆենհայմ»-ը հաղթեց առանց Ադամյան. Բունդեսլիգայի այլ արդյունքներ

Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ:

«Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ունիոն Բեռլին»-ին և գերազանցեց 4:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին, քանի որ դեռևս վերականգնվում է վնասվածքից:

Մյունխենի «Բավարիա»-ն տանը 3:1 հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգ»-ին, նույն հաշվով Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն հաղթեց «Պատերբորն»-ին:

Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով առավելության հասավ «Լայպցիգ»-ի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտվեցին «Դյուսելդորֆ»- «Աուգսբուրգ»` 1:1, «Քյոլն»-«Այնտրախտ»` 1:1 խաղերը:

Բեռլինի «Հերտա»-ն 2:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերն»-ին: Իսկ «Շալկե»-ն 1:4 հաշվով զիջեց «Վոլֆսբուրգ»-ին: «Մայնց»-ը տանը 3:1 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդեր»-ին: