Բրազիլիան դարձել է աշխարհի երկրորդ երկիրը Միացյալ Նահանգներից հետո, որտեղ կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք է հաստատվել: Վերջին մեկ օրում ռեկորդային թվով՝ ավելի քան 54 հազար մարդ է հիվանդացել կորոնավիրուսով: Լատինաամերիկյան այս երկիրը մահվան դեպքերի թվով էլ է երկրորդն աշխարհում: 4 օր անընդմեջ օրական ավելի քան 1200 մարդ է մահանում Բրազիլիայում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 50 հազարի: