կարևոր
1329 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 21:01

Արենի գյուղում արագիլի բույն է այրվել

Արենի գյուղում արագիլի բույն է այրվել

Հունիսի 20-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 3-րդ փողոցում՝ էլեկտրական սյան վրա, այրվում է արագիլի բույն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են էլեկտրական սյուն (մոտ 50 սմ) և արագիլի բույն։