կարևոր
1838 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 20:42

Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota եւ Opel մակնիշի ավտոմեքենաները․ կա զոհ և վիրավորներ

Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota եւ Opel մակնիշի ավտոմեքենաները․ կա զոհ և վիրավորներ

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota եւ Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ: Փրկարարները Opel Astra-ի վարորդին եւ ուղեւորին դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: Տուժածներից մեկն ավելի ուշ մահացել է: