17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Հունիսի 20-ին ԱԳ նախարար, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի նախագահ Զոհրաբ Մնացականյանը հեռահար դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար՝ «Հայաստանը և ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով:
Դասախոսությամբ ազդարարվեց Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրումը:
Նախարար Մնացականյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով նմանօրինակ ձևաչափով պարբերական շփումների անցկացման կարևորությունը: Նախարարը հանգամանալից ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից երկու տասնամյակից ավել ձեռնարկվող հետևողական քայլերը: «Հայաստանի դերակատարությունն առավել ընդգծված է այն առումով, որ մենք տարիներ շարունակ որպես միջազգային հանրության անդամ, որպես ՄԱԿ-ի անդամ, ստանձնել ենք հանձնառություն՝ հետևողականորեն առաջ տանելու կանխարգելման նպատակին ուղղված միջազգային համագործակցությունը»։
Կարևորելով վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների, համապատասխան կարողությունների ամրապնդումը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակում։ Հենց այս համատեքստում էլ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց ազգային գիտական ներուժի լիարժեք կիրառման և այն ազգային նպատակներին ծառայեցնելու առաջնային նշանակությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համար: