կարևոր
1536 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-20 18:34

Իսպանիայի վարչապետը նշել է, որ կարանտինն օգնել է փրկել մոտ 450 հազար մարդու կյանք

Իսպանիայի վարչապետը նշել է, որ կարանտինն օգնել է փրկել մոտ 450 հազար մարդու կյանք

Իսպանիայում մոտ 450 հազար կյանք է փրկվել՝ շնորհիվ կարանտինային ռեժիմի ներդրման: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Նա նկատել է, որ ռեժիմի շնորհիվ կարողացել են երկրում փրկել հազարավոր կյանքեր: «Անկախ գիտական հետազոտությունների համաձայն, մեր երկրում փրկվել է 450 հազար կյանք և ավելի քան երեք միլիոն կյանք՝ եվրոպական մայրցամաքում՝ շնորհիվ կարանտինային միջոցառումների, որոնք  իրականացվել են եվրոպական երկրներում»,-հայտնել է վարչապետը:

Իսպանիայում ռեժիմը, որը սկսել էր գործել մարտի 14-ից, ավարտվում է հունիսի 21-ին:

Իսպանիան COVID-19 համաճարակի հետևանքով տուժած երկրներից մեկն է, 28 հազար 315 մարդ  է մահացել կորոնավիրուսի հետևանքով, հաստատված դեպքերի թիվը 292 հազար 655 է: